Logo

Մոտալուտ տրանսֆեր. Վահան Բիչախչյանը հեռանում է «Պոգոնից»

15:35 / 14.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է այլ թիմում:

«Պոգոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի թույլտվությամբ հեռացել է ուսումնամարզական հավաքի վայրից և մեկնել բուժզննման, որպեսզի միանա իր նոր թիմին: Այդ ակումբի անունը դեռ չի նշվում:

Բիչախչյանը «Պոգոնում» է խաղում 2022 թվականից: Այդ ընթացքում 112 խաղում նա խփել է 18 գոլ, կատարել 12 ասիստ:

Վահանի և լեհական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ