Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի՝ Դոնեցկի «Շախտյորից» Լոնդոնի «Չելսի» տրանսֆերից հետո ՈւԵՖԱ-ն կարող է նոր արգելք սահմանել:
Անգլիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել էր 8 տարվա պայմանագիր: The Times-ի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն նման համաձայնագիրը դիտարկում է որպես ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը շրջանցելու փորձ։
Հավանականություն կա, որ ֆուտբոլային կառույցը եվրոպական ակումբներին կարգելի 5 տարուց ավելի ժամկետով պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ:
Դա պայմանավորված է նրանով, որ ձեռքբերված խաղացողների տրանսֆերային և բոնուսային վճարումներն ակումբը կարող է բաժանել կնքած պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում, որպեսզի ծախսերը լուրջ ճնշում չգործադրեն աշխատավարձերի բյուջեի վրա:
Աա առաջին դեպքը չէ, երբ եվրոպական ակումբները դիմում են երկարաժամկետ պայմանագրի մարտավարությանը։ 2005 թվականին կատալոնական «Բարսելոնան» և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կնքել էին 9 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ «Չելսին» Մուդրիկի տեղափոխության համար «Շախտյորին» վճարել էր 70 միլիոն եվրո (30 միլիոն եվրո բոնուս):


