Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյորից» Լոնդոնի «Չելսի» ռեկորդային է ուկրաինական ֆուտբոլի համար, հայտնում է vse-pro-sport.com.ua-ն։
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 100 միլիոն եվրո (30 միլիոն եվրո բոնուս): Մուդրիկը դարձել է պատմության ամենաթանկարժեք ուկրաինացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը։ 2006 թվականին Ուկրաինայի հավաքականի լեգենդար հարձակվողն իտալական «Միլանից» «Չելսի» տեղափոխվել էր 43,88 միլիոն եվրոյով:
Այս ցուցանիշով երրորդն «Արսենալի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն է, որը նախորդ տարվա ամռանը 35 միլիոն եվրոյով էր անգլիական «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել լոնդոնյան ակումբ:


