ԱԱ-2026-ի շրջանակում տեղի կունենա Մունդիալների պատմության մեջ 1000-րդ խաղը: Հոբելյանական խաղում կմրցեն Թունիսի և Ճապոնիայի հավաքականները:
F խմբի այս խաղը կկայանա հունիսի 20-ին Մեքսիկայի Նուևո Լեոնի Գվադալուպե քաղաքի BBVA ստադիոնում:
A historic @FIFAWorldCup match-up awaits 🌍🏆
— FIFA (@FIFAcom) December 6, 2025
Tunisia vs Japan will be the 1,000th match in the tournament's long and storied history. pic.twitter.com/0vu4ictFpm
Հիշեցնենք, որ բացման խաղը տեղի կունենա հունիսի 11-ին. կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Մունդիալը կանցկացվի 3 երկրում` ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:
ԱԱ-2026-ի բոլոր խմբերը
A խումբ
Մեքսիկա
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հարավային Կորեա
Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա
B խումբ
Կանադա
Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Բոսնիա և Հերցեգովինա/Ուելս
Կատար
Շվեյցարիա
C խումբ
Բրազիլիա
Մարոկկո
Հայիթի
Շոտլանդիա
D խումբ
ԱՄՆ
Պարագվայ
Ավստրալիա
Թուրքիա/Ռումինիա/Սլովակիա/Կոսովո
E խումբ
Գերմանիա
Կյուրասաո
Կոտ դ'Իվուար
Էկվադոր
F խումբ
Նիդերլանդներ
Ճապոնիա
Ուկրաինա/Շվեդիա/Լեհաստան/Ալբանիա
Թունիս
G խումբ
Բելգիա
Եգիպտոս
Իրան
Նոր Զելանդիա
H խումբ
Իսպանիա
Կաբո Վերդե
Սաուդյան Արաբիա
Ուրուգվայ
I խումբ
Ֆրանսիա
Սենեգալ
Իրաք/Բոլիվիա/Սուրինամ
Նորվեգիա
J խումբ
Արգենտինա
Ալժիր
Ավստրիա
Հորդանան
K խումբ
Պորտուգալիա
Կոնգո ԴՀ/Նոր Կալեդոնիա/Ճամայկա
Ուզբեկստան
Կոլումբիա
L խումբ
Անգլիա
Խորվաթիա
Գանա
Պանամա


