Logo

Մուրատ Գասիևը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից

21:40 / 02.03.2023Բռնցքամարտ
Մուրատ Գասիև

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը, որը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Այդ մասին «ТАСС»-ին հայտնել է 29-ամյա բռնցքամարտիկի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մաչտի 1-ին ընդունել էր WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Գասիևին:

«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- դիմելով նրան՝ ասել էր Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը հաջողություն և հաղթանակ էր մաղթել Մուրատ Գասիևին առաջիկա մենամարտում և հավելել, որ հետևելու է բռցքամարտիկի ելույթին:

Գասիևը հաստատել էր հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել էր, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 3-ին կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում Մուրատ Գասիևը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայք Բալոգունի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա