Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 3-ին կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Մուրատ Գասիևը մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայք Բալոգունի հետ ու երկրորդ ռաունդում հաղթել նոկաուտով:
Մենամարտը կայացել է ծանր քաշային կարգում: WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը հաղթանակից հետո ստացել է WBA Inter-Continental գոտին:
Հիշեցնենք, որ Մուրատ Գասիևը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 31 մենամարտ, տարել 30 հաղթանակ (23 նոկաուտ), կրել 1 պարտություն:
Այս պարտությունը Մայք Բալոգունի համար առաջինն էր պրոֆեսիոնալ ռինգում: Մինչև այս նա անցկացրել էր 20 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ:
Ավելի վաղ Մուրատ Գասիևի ներկայացուցիչը հայտնել էր, որ բռնցքամարտիկը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից:


