Թենիսի անվանի մարզիչ մարզիչ Պատրիկ Մուրատողլուն կարծիք է հայտնել Յանիկ Սիների ու Կառլոս Ալկարասի դիմակայության մասին, հայտնում է Punto de Break-ը:
«Նախկինում Ռոջեր Ֆեդերերն աշխարհում լավագույնն էր, գերիշխում էր բոլոր մրցաշարերում, բայց Նադալը հաղթում էր անհատական պայքարներում: Այդ ժամանակ Ռոջերը խնդրին լուծում չէր կարողանում գտնել: Դա ուշագրավ պարադոքս էր:
Հիմա այդպես չէ: Նախ՝ Ալկարասն է առաջին ռակետը: Նա Սիներին հաղթել է 16-ից 10 խաղում: Բայց Սիներն էլ անընդհատ գերազանցում է մնացած բոլորին: Նրան հաճախ ներկայացնում են որպես «իրական առաջին ռակետ», այստեղից էլ համեմատություն է սկսվում Ֆեդերեր – Նադալ դիմակայության հետ:
Այո՛, կարծիք կա, որ Սիներն աշխարհում լավագույնն է, իսկ Ալկարասն ուժեղագույնն է այդ երկուսի պայքարում, բայց ես այդ սցենարին չեմ հավատում»,- ասել է Մուրատողլուն:


