Logo

Մուսախանյանն առաջին գոլն է խփել` հաղթանակ պարգևելով ԲԱՏԷ-ին

17:55 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Բելառուսի առաջնության 26-րդ տուրում ԲԱՏԷ-ն սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Տորպեդո Բելազին»։

Խաղի միակ գոլը խփել է հայ պաշտպան Հայկ Մուսախանյանը։ «Նոայի» և «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել Բորիսովը ներկայացնող ակումբում, որի կազմում հանդես է գալիս 2025թ. օգոստոսից։

«Տորպեդո Բելազը» 44 միավորով 5-րդ տեղում է, ԲԱՏԷ-ն` 33 միավորով 9-րդ։

Բելառուսի առաջնություն, 26-րդ տուր

ԲԱՏԷ - «Տորպեդո Բելազ»` 1-0

Հայկ Մուսախանյան, 48

Հեռացում` Ալեքսեյ Բուտարևիչ, 41 («Տորպեդո Բելազ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ