Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրբաթ երեկոյան 22-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի հետին մկանի պատռվածք է ստացել «Աուգսբուրգի» դեմ Բունդեսլիգայի խաղում (3-1): Բուժզննումից հետո հաստատվել է վնասվածքը»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
Բունդեսլիգայի առաջատարն օրեր անց Չեմպիոնների լիգայում կանցկացնի Միլանի «Ինտերի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Ջամալ Մուսիալան չի մասնակցի հանդիպմանը:


