Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան կարող է ապաքինվել վնասվածքից մինչև տարեվերջ, հաղորդում է գերմանական AZ լրատվամիջոցը:
Արդեն երեք ամիս է՝ Մուսիալան վերականգնվում է նրբոլոքի կոտրվածքից, որը ստացել էր աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի ՊՍԺ - «Բավարիա» խաղի ժամանակ՝ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախվելուց հետո։
«Չեմ ուզում ամսաթիվ նշել: Ուզում եմ շարունակել մրցակցային խաղեր անցկացնել «Բավարիայի» կազմում 2025 թվականին»,- ասել է Մուսիալան:
Ջամալ Մուսիալայի նպատակն այժմ ավելի իրատեսական է թվում, քանի որ նա վերականգնողական ծրագրի ընթացքում կարողանում է վազել իր մարմնի նորմալ քաշի 80 տոկոսով, ինչը վերականգնման առաջընթացի վկայություն է:
Ավելի վաղ Մուսիալան հայտարարել էր, որ իր վնասվածքի համար չի մեղադրում Ջանլուիջի Դոնարումային:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


