Logo

Մոուրինյո. «Ցավոք, ճանաչում էի այս մրցավարին. նա ինձ չի համակրում»

13:26 / 06.11.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի խաղի մրցավար, իտալացի Սիմոնե Սոցային, հայտնում է պորտուգալական Record-ը:

«Եթե թիմերից մեկը ոչ սպորտային պահվածք է դրսևորում, դա մրցավարի մեղքով է: Հազվադեպ կարելի է տեսնել, որ առաջին կեսում մրցավարը դարպասապահին դեղին տա: Դա տեղի է ունենում 89-րդ րոպեին:

Բոլորն էլ պատասխանատվություն են կրում: Այս մրցավարին, ցավոք, ճանաչում եմ: Նա էլ ինձ է ճանաչում: Ես գիտեմ, որ նա ինձ առանձնապես չի համակրում: Ես էլ նրան չեմ համակրում»,- ասել է Մոուրինյոն:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ