Logo

Մոուրինյո. ««Չելսիի» պատմության մի մասն եմ»

22:15 / 29.09.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգա վերադառնալու և իր նախկին թիմի` Լոնդոնի «Չելսիի» դեմ Լիգայի փուլի երկրորդ տուրում կայանալիք արտագնա խաղի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Այն տարիները, երբ ես չէի մասնակցում Չեմպիոնների լիգային, վատը չէին, քանի որ իմ թիմերը խաղում էին Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչներում։ Իհարկե, Չեմպիոնների լիգան ամենահեղինակավոր մրցաշարն է՝ Եվրոպայի ամենակարևոր ակումբներով, և ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ի վերջո, եթե այս մրցաշարում մեկ անգամ հաղթելը բոլորի երազանքն է, ապա երկու անգամ հաղթելն ավելի լավ է։

Ես բախտ եմ ունեցել մարզելու բազմաթիվ մեծ ակումբներ իմ կարիերայի ընթացքում: «Բենֆիկան» ևս մեծ ակումբ է: Դա նշանակում է մեծ պատասխանատվություն, մեծ սպասումներ, մեծ ամեն ինչ։ Բայց սրանք այն մարտահրավերներն են, որոնք ինձ անհրաժեշտ են։

Երբ ես հեռացա «Պորտուից», որպես «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ իմ առաջին եվրոպական խաղը «Պորտուի» դեմ էր։ Երբ ես մարզում էի «Ինտերը», բազմաթիվ խաղեր եղան «Բարսելոնայի» դեմ։ 

«Սթեմֆորդ Բրիջն» այն մարզադաշտն է, որտեղ ես նվաճեցի Պրեմիեր լիգայի երեք տիտղոս։ Ես պատմություն կերտեցի «Չելսիի» հետ։ «Չելսին» իմ պատմության մի մասն է, իսկ ես՝ «Չելսիի»։ Խաղի ընթացքում կկարողանամ այս ամենը մոռանալ»,- ասել է 62-ամյա պորտուգալացին:

«Չելսի» - «Բենֆիկա» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ