Logo

Մոուրինյո․ «Չեմ կարծում՝ Սոնին այս մրցաշրջանում կրկին կտեսնենք խաղադաշտում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 18.02.2020ՍՊՈՐՏ
jose mourinho son tottenham 5o9jbvld8e1d19by7lsst9v9t - Մոուրինյո․ «Չեմ կարծում՝ Սոնին այս մրցաշրջանում կրկին կտեսնենք խաղադաշտում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:28

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ հարձակվող Հյոն Մին Սոնը ստացած վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը:

«Չեմ կարծում, թե նրան այս մրցաշրջանում կրկին կտեսնենք խաղադաշտում: Եթե Սոնը հասցնի 1-2 հանդիպման մասնակցել, ապա դա կլինի նրա շնորհիվ, որ նա (ակումբի մամուլի քարտուղարը՝ խմբ․) շատ լավատես է, և ես հուսով եմ, որ վերջինս ճիշտ է: Բայց իմ կարծիքը հետևյալն է՝ ոչ: Ես այդպես չեմ կարծում:

Սայմոնը (մամուլի քարտուղարը՝ խմբ․) շատ գեղեցիկ ձևակերպում էր տվել, սակայն եթե ես գրեի այդ հայտարարությունը, ապա դա այլ կերպ կանեի: Այնպես որ Սոնը, ինչպես պնդում է Սայմոնը, շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Daily-ն:

Լոնդոնյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ Սոնը բաց է թողնելու մի քանի շաբաթ, վերականգնման կոնկրետ ժամկետներ չէին հրապարակվել:

«Տոտենհեմի» առանցքային ֆուտբոլիստներից մեկի ապաքինման համար, The Athletic պարբերականի գնահատմամբ, կպահանջվի 6-8 շաբաթ:

Զուման պատմել է՝ ինչպես է Մոուրինյոն վիրավորելով մոտիվացրել իրեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ