«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բուդյո-Գլիմտի» հետ ոչ-ոքիից հետո ամփոփել է հանդիպումը՝ անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
«Մենք ֆուտբոլիստների խնդիր ունեինք, ու ես պետք է որոշեի, թե ով որ դիրքում պետք է խաղար: Երբ խոսքը վերաբերում է հավասարակշռությանը, երկու գործոն կա՝ տակտիկական ու ֆուտբոլիստների որակի:
«Միլանի» դեմ խաղում, օրինակ, մենք խնդիրներ էինք ստեղծում կիսապաշտպանությունում, ու նրանք փորձում էին լուծումներ տալ՝ օգտագործելով Բակայոկոյի ու Տոնալիի որակները:
Ես, սակայն, այսօր փոփոխություն մտցնելու հնարավորություն չունեի: Թիմը լավ էր գործում՝ վերահսկելով վտանգը հետին գծում: Կարսդորպն իսկապես լավ հանդիպում անցկացրեց: Նրանց ձախեզրային Պելեգրինոն ոչ մի վտանգ չէր ստեղծում, ոչ էլ Սոլբակենն ու Բոտեյմը: Խնդիրները մեզ համար ստեղծվում էր ավելի առջևից. Ձանիոլոն, Տեմին(Տեմի Աբրահամ) ու Միկին(Հենրիխ Մխիթարյան) այնքան էլ լավ չէին գործում: Նրանք սխալներ էին թույլ տալիս փոխանցումներ կատարելիս, գնդակը վերահսկելիս ու որոշումներ կայացնելիս: Այս պահին նրանք լավ մարզավիճակում չեն:
Ուստի մենք գոլ խփելու համար առաջ էինք շարժվում այն ժամանակ, երբ ունեինք լավ հնարավորություն: Շատ բարդ խաղ էր, ու թիմն ահռելի աշխատանք կատարեց:
Մենք այժմ 7 միավոր ունենք, ու խմբում առաջին տեղն զբաղեցնելը միայն մեր խաղով պայմանավորված չէ, բայց մենք ենք մեր ճակատագրի տերը: Առջևում «Զարյայի» դեմ տնային հանդիպումն է»,- ասել է Մոուրինյոն հետխաղյա ասուլիսի ժամանակ: