Logo

Մոուրինյո. «Ես հայտնի եմ տիտղոսներով, ոչ թե հիմարություններով»

17:34 / 17.12.2025Ֆուտբոլ
null

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական ուշագրավ հայտարարությունն է արել, հայտնում է Goal-ը:

«Ֆարենսեի» դեմ խաղից առաջ լրագրողը հարց է ուղղել՝ ասելով՝ արդյոք ասուլիսների ժամանակ հնչեղ հայտարարություններն անելը հոգեբանական հնա՞րք է եղել և մարտավարության մա՞ս կազմել, ինչին Մոուրինյոն կտրուկ պատասխան է տվել:

«Կներեք, բայց կարծում եմ՝ ես հայտնի եմ իմ հաջողություններով, նվաճած տիտղոսներով, ոչ թե այն հիմարություններով, որ ժամանակ առ ժամանակ ասել եմ»,- նշել է պորտուգալացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ