
տուր
01 Հունվար 1970 - 19:33
- - 

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում մոտակա ժամանակներում ավարտել մարզչական կարիերան:
«Ես 57 տարեկան եմ ու բավական երիտասարդ՝ մասնագիտությանս համար. կարծում եմ՝ դեռ 10-15 տարի կաշխատեմ: Շատերն են ասում, որ ես երկար կարիերա եմ ունեցել, բայց ես դրա վերջը դեռ չեմ տեսնում: Ես զգում եմ նույն կիրքը, ամեն օր ինչ-որ նոր բան սովորելու ցանկությունն իմ մեջ: Ես հաճույք եմ ստանում, ու սթրեսից չէ, որ աշխատում եմ հիմա», – Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Inews-ը:

