Logo

Մոուրինյո. «Ես սխալ եմ թույլ տվել՝ միանալով «Ֆեներբահչեին»»

00:25 / 19.09.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 25 տարի անց Լիսաբոնի «Բենֆիկա» վերադարձն ու թուրքական «Ֆեներբահչեում» անցկացրած մեկ տարին, հաղորդում է A Bola-ն:

«Ինձ համար իդեալական համատեքստը կրկին աշխարհի լավագույն թիմերից մեկը մարզելն է։ Ես հարուստ կարիերա եմ ունեցել՝ աշխատելով տարբեր երկրների ամենամեծ ակումբների հետ։

Ես վատ որոշումներ եմ կայացրել... Ես չեմ զղջում, քանի որ զղջումը մեզ կյանքում չի օգնում, բայց միշտ կա գիտակցություն, թե ինչն ենք լավ արել և ինչը՝ վատ։ Ես սխալ եմ թույլ տվել՝ միանալով «Ֆեներբահչեին»։ Բայց ես նվիրված էի այնտեղ մինչև վերջին օրը։

Իհարկե, ես նեղված էի աշխատանքից ազատվելուց հետո, ինչպես Բրունու Լաժեն հիմա, քանի որ ոչ ոք չի սիրում հեռանալ ակումբից։ Բայց «Բենֆիկան» գլխավորելը վերադարձ է իմ մակարդակին, իսկ իմ մակարդակը աշխարհի ամենամեծ ակումբները մարզելն է»,- ասել է 62-ամյա մասնագետը:

Պորտուգալացին նախորդ ամիս հեռացվել էր «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ի դեպ, Մոուրինյոն հեռացվել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայությունում հենց «Բենֆիկային» պարտվելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ