«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Կրեմոնեզեից» կրած տնային պարտությունը (1-2):
«Շնորհավորում եմ «Կրեմոնեզին»: Նրանք հիանալի հաղթանակներ են տարել «Նապոլիի» և «Ռոմայի» դեմ արտագնա խաղերում: Սա տարօրինակ մրցաշար է:
Մենք վճարեցինք սարսափելի առաջին խաղակեսի և շատ ցածր մակարդակի ֆուտբոլի համար։ Սովորել ենք պարտություններից հետո լաց չլինել և նայել հաջորդ հանդիպումներին։ Մեր թիմը պայքարեց»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի հետնապահ «Կրեմոնեզեն» գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կմրցի «Ֆիորենտինայի» հետ: Թիմը պատմության մեջ երկրորդ անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթ կիսաեզրափակիչ՝ կրկնելով 1987 թվականի հաջողությունը։


