«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի խաղից առաջ խոսել է մրցակցի մասին:
«Վաղը՝ երեկոյան, «Նապոլին» կլինի նույն թիմը, որը կար մինչև հիմա: Հավաստիացնում եմ, որ նրանք արդեն արժանիորեն նվաճել են Սկուդետոն: Շնորհավորում եմ Նեապոլի բնակիչներին, խաղացողներին ու Լուչանո Սպալետիին. նրանք արժանի հաղթողներ են:
«Նապոլին» մոտակա մրցակցին գերազանցում 12 միավորով, ու չկա թիմ, որ կարող է պատշաճ մրցակցություն առաջարկել:
Եթե ինչ որ մեկն ասի՝ «Ռոման» հանձնվել է, կպատասխանեմ, որ այդպես չէ: Բայց և այնպես, նրանք արդեն հաղթել են Իտալիայի առաջնությունում»,- «Յուրահատուկի» խոսքը մեջբերում է FC Inter News-ը:
«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կկայանա հունվարի 29-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:


