«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Ռիո Ավեի» դեմ խաղի մրցավարությունից, հայտնում է Record-ը:
Պորտուգալիայի առաջնության հերթական տուրի խաղում Սերժիու Գելիուի խփած գոլը չի արձանագրվել, քանի որ VAR-ը գոլի դրվագից առաջ խախտում է նկատել Նիկոլաս Օտամենդիի կողմից:
«Արդյունքը բացարձակապես արդար չէ, քանի որ հաղթել ցանկանում էր միայն մեկ թիմ, իսկ մյուսը ձգտում էր ոչ-ոքի գրանցել: Ինձ դուր չի գալիս, երբ խաղի հերոսը դառնում է էկրանի առջև նստած մարդը: Հանդիպման մրցավարը բնավորություն չուներ», - ասել է պորտուգալացին:
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:


