Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային խորհրդի կազմից հեռանալու մասին։ Պորտուգալացի մասնագետը նամակով դիմել է խորհրդի ղեկավար Զվոնիմիր Բոբանին, հայտնում է ANSA-ն:
«Հարգելի պարոն Բոբան, ես երախտապարտ եմ ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային խորհրդին միանալու հրավերի համար, բայց միևնույն ժամանակ ափսոսանքով հայտարարում եմ, որ հրաժարվում եմ անդամակցությունից։ Այն պայմանները, որոնց ես այդքան հավատում էի, երբ միացա խորհրդին, այլևս գոյություն չունեն, և ես ստիպված էի կայացնել այս որոշումը»,- նամակում նշել է 60-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոուրինյոն որակազրկվել էր եվրագավաթային չորս խաղով: Պորտուգալացին Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո անպատվել էր անգլիացի անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորին և նրա օգնականներին:
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ռոման» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր իսպանական «Սևիլիային» (1-1, 11մ՝ 1-4): Իտալական թիմը հաջորդ մրցաշրջանում կրկին կխաղա Եվրոպա լիգայում:


