Logo

Մոուրինյոն՝ Լյորիսի ու Սոնի վեճի մասին. «Դա հիանալի էր, ես շատ գոհ էի»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.07.2020ՍՊՈՐՏ
hugo lloris heung min son tottenham everton 2019 20 1na1imvcbxal81ecqe2nvyf8ec - Մոուրինյոն՝ Լյորիսի ու Սոնի վեճի մասին. «Դա հիանալի էր, ես շատ գոհ էի»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:24

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Էվերտոնին» հաղթելուց հետո մեկնաբանել է Հուգո Լյորիսի ու Հյոն Մին Սոնի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ընդմիջման գնալիս։

«Դա հիանալի է։ Հնարավոր է, որ դա մեր հանդիպումների արդյունքն է։ Եթե ցանկանում եք տեղի ունեցածի մեջ ինչ-որ մեկին մեղադրել, մեղադրեք ինձ։ Ես քննադատել եմ իմ տղաներին։ Իմ կարծիքով՝ նրանք բավարար քննադատաբար չէին մոտենում իրենց ու միմյանց։

Պահանջել էի նրանցից ավելի պահանջկոտ լինել, ավելի շատ պահանջել միմյանցից։

Սոնը հիանալի տղա է։ Բոլորը թիմում սիրում են նրան, սակայն ավագը նրան ասաց, որ նա պետք է ավելի շատ բան ցույց տա ու ավելի մեծ ուժեր ներդնի թիմի համար։ Մի քանի վատ խոսք։ Վստահ չեմ, որ քաշքշոց կար, բայց դա այն է, ինչ պետք է թիմին աճի համար։ Դրա համար պետք են ուժեղ անհատականություններ։

Ես շատ գոհ էի։ Ընդմիջմանը ասացի, որ այդ արձագանքը, միանշանակ խոսում է, որ նրանք միասին են լինելու մինչև վերջ»,-հայտարարել է պորտուգալացի մարզիչը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ