Logo

Մոուրինյոն՝ «Նապոլիից» կրած պարտության մասին. «Երբեմն ֆուտբոլն անարդար է»

12:33 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Նապոլիից» կրած արտագնա պարտությունը  (1-2):

«Մենք լավ խաղ ցուցադրեցինք առաջին րոպեից։ Օսիմհենի գոլից հետո 10-15 րոպեանոց հատված եղավ, երբ ամբողջ անարդարությունը զգացինք: Անընդհատ վերահսկում էինք խաղը, բարձր պրեսինգ էինք կիրառում, խլում էինք գնդակը և լավ պաշտպանվում։

Լինում են հանդիպումներ, երբ պարտվում ես, բայց քեզ ավելի վստահ ես զգում, քան խաղից առաջ, և դա կարող է հակասական թվալ։ Սա այդ հանդիպումներից մեկն էր: Մենք, անկասկած, ամենաշատ դժվարությունները պատճառեցինք «Նապոլիին», վախեցրինք նրանց և ստիպեցինք մարզադաշտը դատարկ զգալ այդ անսովոր մթնոլորտում:

Երբեմն ֆուտբոլն անարդար է։ Այն թիմը, որն ավելի շատ է արժանի հաղթանակի, պարտվում է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ռոման» 20 խաղից հետո 37 միավորով 6-րդն է Ա Սերիայում, «Նապոլին» 53 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ