
տուր
01 Հունվար 1970 - 19:35
- - 

«Տոտենհեմն» առաջատար է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի տրանսֆերի գնման համար պայքարում:
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և ակումբի նախագահ Դենիել Լևին անհատապես զրուցում են ֆուտբոլիստի հետ, որպեսզի համոզեն նրան տեղափոխվել «Տոտենհեմ»:
Լոնդոնցիները դեմ չեն նրան, որ գործարքում կետ լինի «Ռեալի» կողմից տրանսֆերի հակառակ գնման հնարավորության վերաբերյալ, ինչի հետևանքով էլ «Ռեալը» պատրաստ է իսպանացուն բաց թողնել «Տոտենհեմ»: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Ռեգիլոնի տեղափոխության շուրջ բանակցություններն այդ կետի պատճառով են փակուղի մտել:
Մադրիդյան ակումբն իսպանացու տրանսֆերը գնահատում է մոտ 25 մլն եվրո:
Բեյլը միտքը փոխեց. նա մանչեսթերյան ակումբի թիրախում է

