«Ֆեներբահչեն» բանակցություններ է սկսել «Բավարիայի» հետ թիմի եզրային հարձակվող Կինգսլի Կոմանի տրանսֆերի վերաբերյալ, գրում է Goal-ը:
Թուրքական ակումբը սկզբում նախընտրել է վարձակալության տարբերակը, բայց «Բավարիան» դիտարկում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելու հնարավորությունը: Կոմանի տրանսֆերի հարցում անձամբ Ժոզե Մոուրինյոն է դիմել «Ֆեներբահչեի» ղեկավարությանը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում 339 խաղում խփել է 71 գոլ, կատարել 72 ասիստ:




