Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական «Էվերթոնը» գլխավորելու հիմնակն թեկնածուն է, հաղորդում է Liverpool Echo-ն։
Մերսիսայդյան ակումբի նոր ղեկավարները դժգոհ են ակումբի գլխավոր մարզիչ Շոն Դայչի աշխատանքից և մտադիր են նրան պաշտոնանկ անել։ «Էվերթոնում» Դայչի փոխարինող տեսնում են 61-ամյա Մոուրինյոյին։
Պորտուգալացի մասնագետն Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մարզել է Լոնդոնի «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Նա 2024թ. հուլիսից զբաղեցնում է թուրքական «Ֆեներբահչեի» ղեկը։