Logo

Մոուրինյուն արժեքավոր նվեր է թողել Հռոմում

18:40 / 05.02.2024Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյուն խիստ նեղացած է իտալական ակումբի ղեկավարությունից։

TuttomercatoWeb-ը գրում է, որ պորտուգալացի մասնագետը Կոնֆերենցիաների լիգայում հաղթանակի առթիվ ստացած մատանին թողել է «Ռոմայի» հանդերձարանում։ Այն գտել են իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի դարակում։ Այդ մատանին «Ռոմայի ֆուտբոլիստները Մոուրինյուին նվիրել էին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում նիդերլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո։

Հիշեցնենք, որ 60-ամյա Մոուրինյուն իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ