Logo

Մոուրինյուն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

18:25 / 19.01.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբը գլխավորելուն, հայտնում է Asharq Al-Awsat-ը:

«Ալ Շաբաբը» պատկանում է Սաուդյան մեդիա գրուպին (SRMG), իսկ պորտուգալացի մասնագետն արդեն բանավոր համաձայնության է հասել: Սաուդյան լիգայի պաշտոնյաները ևս հավանություն են տվել հնարավոր նշանակմանը:

Պորտուգալացին Ալ-Ռիադ կմեկնի մոտ օրերս։ Մոուրինյուն ասել է, որ հասկանում է  Սաուդյան Արաբիայի սպորտային նախագիծը և կներկայացնի հատուկ ծրագիր, որով Եվրոպայում հանդես եկեղ անվանի ֆուտբոլիստները կցանկանան տեղափոխվել «Ալ Շաբաբ»:

Հիշեցնենք, որ 60-ամյա Մոուրինյուն իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Ա Սերիայի 20-րդ տուրից հետո մայրաքաղաքային թիմն 9-րդ տեղում է, իսկ Իտալիայի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչից՝ պարտվելով «Լացիոյին»։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ