Logo

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հաղթանակն ու «Այնտրախտի» պարտությունը

20:28 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տարին ավարտեց հաղթանակով: 

«Բորուսիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում հյուրընկալվեց «Հոֆենհայմին» և հաղթեց 2-1 հաշվով: Հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալասան Պլեան:

Մյոնխենգլադբախի թիմի հայտացուցակում չէր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:

Զուգահեռ կայացած մրցավեճում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանն անսպասելիորեն 1-3 հաշվով պարտվեց 21-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով խաղացած «Մայնցին»:

«Այնտրախտը» 27 միավորով երրորդն է, «Մայնցը»` 25 միավորով 5-րդը, «Բորուսիան»` 24 միավորով 7-րդը, «Հոֆենհայմը»` 14 միավորով 15-րդը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 15-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 1-2 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 58 (11մ) - Ֆիլիպ Սանդեր, 23, Ալասան Պլեա, 61

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»` 1-3 (տեսանյութ)

Ռասմուս Կրիստենսեն, 75 - Կաուա Սանտոս, 15 (ինքնագոլ), Պաուլ Նեբել, 27, 58

Հեռացում` Նադիեմ Ամիրի, 21 («Մայնց»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա