Պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել «Սևիլիան»։
AS-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է ֆուտբոլիստի ելույթներին ու առաջատար է նրա համար մղվող պայքարում։ Պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով անգլիական ակումբը հունվարին է ցանկանում ձևակերպել տրանսֆերը։
Կունդեի հրաժարագինը «Սևիլիայում» 80 մլն եվրո է կազմում։ Նախորդ ամառ «Չելսին» ֆրանսիացու համար 50 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել։
Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը «Սևիլիայի» կազմում 13 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում։