Կանադական «Վանկուվերի» ավագ Թոմաս Մյուլերը MLS-ի եզրափակիչից առաջ խոսել է «Ինտեր Մայամիի» իսպանացի ֆուտբոլիստներ Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի մասին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Ինտեր Մայամի» - «Վանկուվեր» խաղով կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար, նախկին ֆուտբոլիստները կավարտեն կարիերան:
«Նրանք երկու ակնառու խաղացողներ էին իրենց թիմերի համար... Եվ ընդհանուր առմամբ` ֆուտբոլի համար։ Երկու մեծ անհատականություններ այս սպորտաձևում, երկու չափանիշ իրենց դիրքերում։ Խոնարհվում եմ Ալբայի և Բուսկետսի կարիերայի առջև»,- ասել է լեգենդար գերմանացին:
MLS-ի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:


