Logo

Մյուլեր. «Պատմության մեջ լավագույնի մասին կարծիքս փոխել եմ»

17:51 / 22.08.2025Ֆուտբոլ
null

«Վանկուվերի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացող է համարում Լիոնել Մեսիին:

«Մեսին լավագույն ֆուտբոլիստներից է, որ երբևէ հանդես է եկել այս մարզաձևում: Նրա ու Ռոնալդուի միջև մրցակցությունը պարզապես խելահեղ էր:

Նախկինում կարծում էի, թե ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողը Ռոնալդուն է: Մոտավորապես 10 տարի ես այդպես էի մտածում, բայց այդ հարցում կարծիքս փոխել եմ: Հիմա, երբ ավելի հասուն և ռոմանտիկ եմ դարձել, ավելի շատ ուշադրություն եմ դարձնում խաղաոճին, ոչ թե աշխատանքային էթիկային ու ելույթներին: Ու երբ Մեսին դարձավ աշխարհի չեմպիոն, այս հարցում վերջնականապես կողմնորոշվեցի. ես նրան եմ ընտրում»,- ասել է Մյուլերը:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ