Logo

Մյուլեր. «Որոշ մարդիկ կասեն, որ «Բավարիան» արժանի չէր այս տիտղոսին»

13:02 / 28.05.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի չեմպիոնությունը հերթական անգամ պաշտպանած Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն արտահայտել է իր տպավորությունները:

«Նման չեմպիոնություն զգալն անհավանական է: Մինչև հիմա սարսուռ եմ զգում: Մենք գոլ բաց թողեցինք, ինչից հետո Ջամալ Մուսիալան հաղթանակ պարգևեց:

Այն մարդիկ, որոնց հետաքրքիր է Բունդեսլիգան, հոգու խորքում կզգան, որ մենք արժանի չէինք այս տիտղոսին, ու ես կհասկանամ նրանց: Բայց բոլոր դեպքերում սա հիանալի պահ է»,- գերմանացու խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանն ավարտեցին 71-ական միավորով: Մյունխենցիները տիտղոսը նվաճեցին խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերությամբ («Բավարիա»՝ 92-38, «Բորուսիա Դորտմունդ»՝ 83-44):

Թոմաս Մյուլերը ռեկորդային՝ 12-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն և այս ցուցանիշով գերազանցում է իր ակումբակից, դարպասապահ Մանուել Նոյերին (11):

Արդեն ավարտված մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը մյունխենյան գրանդի կազմում 40 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 12 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ