Logo

Մյուլերի առաջին տիտղոսը Եվրոպայից դուրս. «Վանկուվերը»` MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն

10:50 / 30.11.2025Ֆուտբոլ
null

Թոմաս Մյուլերը կանադական «Վանկուվերի» հետ առաջին տիտղոսն է նվաճել:

Յեսպեր Սոռենսենի գլխավորած թիմը նվաճել է MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոնական տիտղոսը: Եզրափակիչում «Վանկուվերը» 3-1 հաշվով հաղթել է «Սան Դիեգոյին»:

Մյուլերն էլ ավագի թևկապով բարձրացրել է գավաթը:

«Վանկուվերը» դեկտեմբերի 6-ին MLS-ի եզրափակիչում կմրցի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն «Ինտեր Մայամիի» դեմ:

MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ

«Սան Դիեգո» - «Վանկուվեր»` 1-3

Իրվինգ Լոզանո, 60 - Բրայան Ուայթ, 8, 45+2, Պաբլո Սիսնիեգա, 11 (ինքնագոլ)

Հեռացում` Պաբլո Սիսնիեգա, 79 («Սան Դիեգո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ