Գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը 700-րդ խաղն է անցկացրել Մյունխենի «Բավարիայի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական էր «Հայդենհայմի» դեմ Բունդեսլիգայի 28-րդ տուրի արտագնա խաղը (2-3):
Անցկացրած խաղերի քանակով «Բավարիայի» պատմության մեջ Մյուլերին գերազանցում է միայն թիմի լեգենդար դարպասապահ Զեպ Մայերը (709 խաղ):
Հիշեցնենք, որ Մյուլերը «Բավարիայի» գլխավոր թիմում է խաղում 2009 թվականի հուլիսից: Գերմանիայի գործող չեմպիոնի կազմում անցկացրած 700 խաղում Մյուլերը խփել է 239 գոլ և կատարել 265 գոլային փոխանցում:


