Logo

Մյուլերը կրկնեց Գիգզի ու Կրոսի պատմական ռեկորդները

22:54 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Թոմաս Մյուլերը «Բավարիայի» կազմում 13-րդ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն ու կրկնել Ռայան Գիգզի պատմական ռեկորդը, հայտնում է Bayern & Germany-ն։

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար վինգերն ու Մյուլերը եվրոպական թոփ-5 առաջնություններում ամենաշատ չեմպիոնական տիտղոսներն են նվաճել։ Գիգզը «Յունայթեդի» կազմում նույնպես 13 անգամ է դարձել Անգլիայի չեմպիոն։

Մյուլերը նվաճել է կարիերայի 34-րդ տիտղոսը և գերմանացի ֆուտբոլիստների շրջանում այդ ցուցանիշով հավասարվել ռեկորդակիր, «Բավարիայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ