Logo

Մյուլերը կրկնեց Մեսիի ցուցանիշը

23:56 / 16.04.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իր թիմի մեկնարկային կազմում է և կրկնեց Լիոնել Մեսիի ցուցանիշը, գրում է Opta-ն։

Մյուլերը Չեմպիոնների լիգայում անցկացնում է 163-րդ խաղն ու մրցաշարի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնացած ֆուտբոլիստների ցանկում Մեսիի հետ կիսում է 3-4-րդ տեղերը։

Այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, որն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մասնակցել է 183 հանդիպման, իսկ երկրորդն Իկեր Կասիլյասն (177) է։

«Ինտեր» - «Բավարիա» հանդիպումը Fast Sports 1-ի ուղիղ եթերում է, հեռարձակվում է նաև Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ