Logo

Մյուլերը կրկնել է Ռոնալդուի ու Կասիլյասի տպավորիչ ցուցանիշը

12:14 / 21.09.2023• Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Տոմաս Մյուլերի համար «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում հաղթանակը (4-3) 100-րդն էր Չեմպիոնների լիգայում բունդեսթիմի մարզաշապիկով, հաղորդում է BBC Sport-ը: 

34-ամյա Մյուլերը պատմության մեջ միայն երրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է մեկ թիմի կազմում հատել 100 հաղթանակի շեմը եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: 

Մյուլերից առաջ նման ցուցանիշ գրանցել են Կրիշտիանու Ռոնալդուն (115) և Իկեր Կասիլյասը (101)՝ խաղալով Մադրիդի «Ռեալի» կազմում: 

Տոմաս Մյուլերը «Բավարիայի» գույները պաշտպանում է 2009 թվականից, թիմի կազմում անցկացրել է 671 խաղ, խփել 235 գոլ ու կատարել 257 գոլային փոխանցում: Կողմերի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

«Օհո՜, 100 հաղթանակ Չեմպիոնների լիգայում: Առանց այս ապշեցուցիչ տղաների սա հնարավոր չէր լինի: Շնորհակալ եմ այս տարիների ընթացքում իմ բոլոր խաղընկերներին»,- գրել է Մյուլերը սոցցանցերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ