Logo

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» փրկվեց 90+7 րոպեին, Ռանոսը նորամուտը նշեց Բունդեսլիգայում

19:47 / 19.08.2023• Լուրեր
null

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում միաժամանակ կայացավ 5 խաղ: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս գոլառատ հանդիպում անցկացրեց «Աուգսբուրգի» դեմ: Գրանցվեց 4-4 հաշիվը։

Ժերարդո Սեոանեի թիմը խաղի ընթացքում հաշվի մեջ առջևում էր 2:0, ապա՝ 3:1 հաշվով, բայց մրցակցին թույլ տվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել:

Վերջնամասում մարզիչը փոխարինման դուրս բերեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, որը նորամուտը նշեց Բունդեսլիգայում: 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց «Բորուսիայի» վերջին գրոհին, որի արդյունքում հյուրերը 11-մետրանոց վաստակեցին: Այն հստակորեն իրացրեց չեխ հարձակվող Տոմաշ Չվանչարան՝ ձևակերպելով դուբլ: 

Բունդեսլիգա, 1-ին տուր

«Աուգսբուրգ» – «Բորուսիա Մ․»՝ 4:4 (տեսանյութ)

Ռեժբեչայ, 29, Բաուեր, 41, Միշել, 45+7, Վարգաս, 76 – Իտակուրա, 13, Չվանչարա, 27, 90+7, Նգումու, 37

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բայեր» – «Լայպցիգ»՝ 3:2

«Հոֆենհայմ» – «Ֆրայբուրգ»՝ 1:2

«Շտուտգարտ» – «Բոխում»՝ 5:0

«Վոլֆսբուրգ» - «Հայդենհայմ»՝ 2:0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ