«Հյուսթոն Ռոքեթսի» հարձակվող Քևին Դյուրանտը խոսել է NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մասին, տեղեկանում ենք Up and Adams շոուից:
«Ո՞ւմ կուզենայի տեսնել իմ The Boardroom նախագծում. Մայքլ Ջորդանին... Նա անհավանական աուրա ունի։ Մայքլը կարող է ասել ցանկացած բան, և դա միշտ կատարյալ է հնչում։
Նա բոլոր ժամանակների մեծագույն խաղացողն է։ Իդեալական բասկետբոլիստ, իդեալական գործարար։ Նա բոլորին սովորեցրեց, թե ինչպես լինել մեծագույնը մանրահատակին և ինչպես առավելագույնս օգտագործել հնարավորությունները դրանից դուրս։
Նա կատարյալ էր»,- ասել է ամերիկացին:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


