«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վառանը քննադատել է մանկունիանցիների նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, հայտնում է The Athletic-ը:
«Նա շատ բարդ անձնավորություն է: Իմ ու Տեն Հագի հարաբերությունները բավական լարված էին: Նա երբեմն լսում էր ֆուտբոլիստների կարծիքը, բայց հաճախ որոշումներ էր կայացնում առանց նրանց իմացության: Տեն Հագը միշտ կոնֆլիկտ է ունցել տարբեր խաղացողներ հետ: Կարծում եմ՝ նա փորձում էր հարգանք ձեռք բերել վախի միջոցով», - ասել է Վառանը:
Ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկել է 2021-2024 թվականներին:


