Logo

«Նա նույնիսկ պահեր չի ունենում». Փոլ Սքոուլզը՝ Հոյլունդի խաղի մասին

11:25 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզը խոսել է թմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի՝ 19 խաղից բաղկացած առանց գոլերի շարքի մասին:

«Խոսքը միայն գոլ խփելու մասին չէ, նա նույնիսկ պահեր չի ունենում: Օբի-Մարտինը պահեր ունենում է, իսկ նա չի ունենում: Մի՞թե կարծում եք, որ մեկին փոխանցումներ են մատակարարում, իսկ մյուսին՝ ոչ: Այդպես չի լինում:

Հոյլունդի խնդիրը դաշտում տեղաշարժվելն է: Կարծում եմ՝ նա չափից ավելի է վազում: Վազել պետք է, բայց ավելի լավ է կանգնել առջևում և դիրքավորվել հարձակման կենտրոնում:

Ռասմուսը խաղարկումների ժամանակ ուժեղ չէ, այդ պատճառով էլ հարկավոր է օգտագործել ուժեղ կողմերը»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Դանիացի ֆուտբոլիստը վերջին արդյունավետ գործողությունը գրանցել է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, երբ Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղում դուբլ էր ձևակերպել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ