Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը խոսել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի մաիսն, տեղեկացնում է Sport.de-ն։
«Կարծում եմ՝ Նոյերը բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է։ Ուրախ կլինեի, եթե նա վերադառնար Գերմանիայի հավաքական։ Նոյերը շարունակում է բոլորից բարձր մնալ․ նա չի կորցրել իր որակներն ու բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում», - ասել է Լյովը։
Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականում անցկացրել է 124 հանդիպում։


