Իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը 36 տարեկանում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Մոնրեալը կարիերայի լավագույն տարիներն անցկացրել էր Լոնդոնի «Արսենալում», որի կազմում երեքական անգամ նվաճել էր Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը:
Ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում անցկացրել էր 6 տարի՝ մասնակցելով 251 հանդիպման:
Մոնրեալը 2019-2022 թվականներին խաղացել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին: Իսպանացին բասկերի կազմում 2019/2020 մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի գավաթակիր:
Նաչո Մոնրեալն իսպանական «Օսասունայի» սան է, խաղացել էր նաև «Մալագայում»:
36-ամյա ֆուտբոլիստը 2009 թվականի օգոստոսի 12-ին առաջին հանդիպումն էր անցկացրել Իսպանիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել 1 գոլի հեղինակ:


