«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաստատել է, որ մասնակցելու է Ցինցինատիում (ԱՄՆ) կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, որն անցկացվելու է օգոստոսի 14-21-ը:
«Մեկնում եմ Ցինցինատի: Շատ ուրախ եմ Ցինցիում նորից խաղալու համար: Վաղը կմեկնեմ այնտեղ»,- հայտնել է Նադալը սոցցանցերում կատարած գրառումով:

Ավելի վաղ 36-ամյա Նադալը հրաժարվել էր Մոնրեալի (Կանադա) «Մասթերսին» մասնակցելուց մարզման ժամանակ մատուցման խնդիրների պատճառով: 2022 թվականի ուիմբլդոնյան մրցաշարից որովայնի մկանի պատռվածքի պատճառով դուրս մնալուց հետո Ռաֆայել Նադալը մրցաշարի չի մասնակցել:
Եթե Նադալը հաղթի Ցինցինատիի մրցաշարում, ռուս Դանիիլ Մեդվեդևին ATP վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքից իջեցնելու տեսական հնարավորություն կունենա:


