Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենապայքարի եզրափակիչում միմյանց հետ մրցեցին Դանիիլ Մեդվեդևն (2-րդ ռակետ) ու Ռաֆայել Նադալը (6-րդ):
Մոտ 6 ժամ տևած, ծանր պայքարում Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռաֆայել Նադալը: Իսպանացի թենիսիստը ռուս մրցակցի դիմադրությունը կոտրեց 5 սեթում (2:6, 6:7 (5:7), 6:4, 6:4, 7:5):
Այսպիսով, Նադալը 21-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում` շրջանցելով Նովակ Ջոկովիչին (20) և Ռոժեր Ֆեդերերին (20): Այս ցուցանիշով 35-ամյա թենիսիստն այլևս հավասարը չունի աշխարհում: