Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ու կարիերան ավարտած լեգենդար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը սերբ Նովակ Ջոկովիչին շնորհավորել են Ավստրալիայի բաց առաջնությունում ռեկորդային 10-րդ տիտղոսը նվաճելու առթիվ։
«Նորից անհավանական ջանքեր։ Բազմաքանակ շնորհավորանքներ»,- սոցցանցերում գրել է Ռոջեր Ֆեդերերը։
«Հրաշալի նվաճում, Նովակ։ Շնորհավորում եմ քեզ ու թիմիդ։ Արժանի հաղթանակ էր։ Վայելիր, Նոլե»,- գրել է Ռաֆայել Նադալը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Ջոկովիչը 22-րդ տիտղոսն էր նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և կրկնել Ռաֆայել Նադալի ռեկորդը: Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է։
Australian Open-ում հաղթելու շնորհիվ սերբ թենիսիստը դարձյալ գլխավորել էր ATP-ի դասակարգման աղյուսակը՝ դառնալով աշխարհի առաջին ռակետ։


