Logo

Նադալը 18 տարվա մեջ առաջին անգամ դուրս կմնա ATP-ի թոփ-10-ից

13:13 / 03.03.2023Թենիս
Ռաֆայել Նադալ-2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը չի մասնակցի մարտին նախատեսված Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերին, ինչի պատճառով դուրս կմնա ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից:

Իսպանացի 36-ամյա թենիսիստը 2005 թվականի ապրիլի 25-ից հետո առաջին անգամ չի լինի թոփ-10-ում: Նադալն 914 շաբաթ անընդմեջ թոփ-10-ում է, ինչը ռեկորդ է: Այժմ նա աշխարհի 8-րդ ռակետն է:

«Ավելի լավ է լինել թոփ-10-ում, քան դուրս մնալ դրանից: Անկեղծ ասած՝ հրաշք է, որ 18 տարվա ընթացքում ես ոչ մի անգամ դուրս չեմ մնացել լավագույն տասնյակից՝ չնայած մի շարք վնասվածքներին»,- Նադալի խոսքը մեջբերում է Fox Sport-ը:

Հիշեցնենք, որ իսպանացին ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ