«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» նորընծա հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասին շնորհավորել է նրա հայրենակից, լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը:
«Այսօր դու մեզ պարգևեցիր մեծ բավականություն, ու վստահ եմ՝ իսպանական թենիսի ռահվիրա Մանոլո Սանտանան նույնպես երկնքից երկրպագում էր քեզ: Ամուր գրկում եմ, վայելի՛ր այս պահը, չեմպիո՛ն»,- սոցցանցերում գրել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» եզրափակիչում Կառլոս Ալկարասը 1-6, 7-6 (8-6), 6-1, 3-6, 6-4 հաշվով պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճելով երկրորդ տիտղոսը: Նախորդ տարի 20-ամյա թենիսիստը հաղթել էր «Մեծ սաղավարտի» չորրորդ մրցաշար US Open-ը:


