Logo

Նադալը գրառումով դիմել է Կառլոս Ալկարասին

13:00 / 02.08.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց զուգախաղի պայքարից դուրս մնալուց հետո սոցցանցերում կատարած գրառումով դիմել է իր հայրենակից, խաղընկեր Կառլոս Ալկարասին:

«Շնորհակալություն, Կառլո՛ս, այս օրերի համար, որոնք տարբեր առումներով ֆանտաստիկ էին: Անմոռանալի հիշողություններ քեզ և ամբողջ թիմի հետ: Իսկ հիմա՝ ամենակարևորը. առա՛ջ, Կառլո՛ս, գնա՛ մեդալի հետևից: Այս հաղթանակից հետո դու կարող ես: Բոլորս քեզ հետ ենք:

Շնորհակալություն սպորտի բոլոր սիրահարներին, որոնք այս Խաղերն առանձնահատուկ դարձրին: Բոլորդ այնպես արեցիք, որ հիանալի զգացողություններ ունենամ: Ժամանակն է վերադառնալու տուն, վայելելու արձակուրդն ու մտածելու, թե ինչ կլինի հետո»,- գրել է Ռաֆայել Նադալը:

Կառլոս Ալկարասն օգոստոսի 2-ին Փարիզ-2024-ի եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի մենախաղի 1/16 եզրափակիչում 38-ամյա Նադալը պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիրին ու ավարտել ելույթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ